Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՍԱՎԻՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԵԼ

Հուլիս 16,2009 00:00

Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում պարտություն կրած Միր-Հոսեյն Մուսավին մտադիր է ընդդիմադիր ճակատ ստեղծել, որն օժտված կլինի քաղաքական կուսակցությունների իրավունքների մեծամասնությամբ: Այս մասին, ըստ Interfax-ի, հայտնել է Los Angeles Times ամերիկյան պարբերականը՝ հղում անելով Մուսավիի օգնականին: Ըստ նրա՝ քաղաքական ճակատ ստեղծելու իմաստը պահպանողականներին հակազդելն է, որոնք գտնվում են Իրանի իշխանության ղեկի մոտ, մասնավորապես՝ նախագահ Մահմուդ Ահմադինեջադին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել