Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԴԱՏԱԿԱՆԸ՝ ԴԱՏԱՎՈՐ

Հուլիս 16,2009 00:00

Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախկին գործադիր տնօրեն Արիս Պապիկյանը երեք տարի ժամկետով ընտրվել է քաղաքացիության հարցերով դատավոր: Այս մասին հայտնել է Կանադայի Քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենեյը, հաղորդում է «Նոյյան տապանը»: Նա կընդունի քաղաքացիությանը վերաբերող դիմումներին առնչվող որոշումներ, կկառավարի քաղաքացիական միջոցառումները եւ կկազմակերպի նոր քաղաքացիություն ստացողների երդման արարողությունը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ա.Պապիկյանը ներգրավված է եղել իր համայնքի ներգաղթի, քաղաքացիության, հասարակական ծառայությունների, մարդու իրավունքների եւ մշակութային հարցերի հետ կապված հիմնախնդիրների լուծման գործում եւ համարվում է կանադահայ համայնքի դեսպանը: Նա տիրապետում է հայերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն եւ հունարեն լեզուներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել