Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կկառուցվի Hilton Garden Inn-ը

Հուլիս 16,2009 00:00

\"\"

Հայկական ծագումով ամերիկացի գործարար Գարրի Բեդյանը պատրաստվում է 25 մլն դոլար ներդնել Երեւանի կենտրոնին մոտ գտնվող Hilton Garden Inn հյուրանոցի եւ ցուցահանդեսային համալիրի շինարարությանը: Այս մասին, ըստ «Արմինֆոյի», Երեւանում հայտարարեց Գ. Բեդյանը, ելույթ ունենալով Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատում: Գ. Բեդյանը հանդիսանում է Bedyan Group (ԱՄՆ) կորպորացիայի նախագահը եւ Լոս Անջելեսում գտնվող մի շարք խոշոր հյուրանոցների համասեփականատերը: «Hilton հյուրանոցի շինարարության թույլտվությունը ձեռք է բերվել մեկ տարվա բանակցությունների արդյունքում:

Հյուրանոցի շինարարությունը եւ դրա կառավարումը կիրականացվի Hilton Hotels կորպորացիայի հետ կնքված ֆրանչայզինգային համաձայնագրի հիման վրա, այն ստանդարտներով, որոնք հյուրանոցների այս ցանցն իրականացնում է ամբողջ աշխարհում»,- նշեց Գ. Բադյանը: Նրա խոսքերով, քանի որ Hilton Gardens Inn-ը հանդես է գալիս միջին սակագնային հատվածում, ապա սակագները նախատեսվում են մշակել եւ տուրիստների, եւ բիզնեսի ներկայացուցիչների համար: Հյուրանոցային համարի գինը կարժենա 150-200 դոլար՝ «պիկ» սեզոններին, եւ 120-150 դոլար՝ սովորական ժամանակ: Հյուրանոցը կունենա 202 սովորական եւ 40 բնակարանային տիպի համարներ: Հյուրանոցը կգտնվի Երեւան-Զվարթնոց միջազգային օդանավակայան տանող ճանապարհին: Նշենք, որ Hilton Gardens Inn հյուրանոցների համակարգում, ամբողջ աշխարհով հաշվվում է մոտ 450 հյուրանոց, որոնց մեծ մասը կառավարվում է իրարից կախում չունեցող ընկերությունների կողմից՝ ֆրանչայզինգային համաձայնագրերի հիման վրա: Շինարարության մոտավոր արժեքն է 25-30 մլն դոլար:

Հյուրանոցի շինարարությանը զուգահեռ, կկառուցվի նաեւ 3.5 հազ. քմ մակերեսով ցուցահանդեսային դահլիճ, ինչպես նաեւ 250 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2-3 տարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել