Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշները նույնպես դեմ են

Հուլիս 16,2009 00:00

Հակամարտության կարգավորման ներկայիս տարբերակը Ադրբեջանի ոչ թյուրք ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, ավարացիների եւ այլն, կամքի լիակատար եւ վերջնական ճնշման հնարավորություն կտա Ադրբեջանում կառավարող ավտորիտար վարչակազմին: Ըստ «Արմինֆոյի», այդ մասին ասվում է Evrazia.ru կայքում զետեղված Թալիշական շարժման հայտարարությունում՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հրապա

րակման հետ: «Դա ամենեւին չի նշանակի ղարաբաղյան հակամարտության կարգավորում, այլ ավելի մեծ հող կստեղծի Ադրբեջանում էթնիկ հողի վրա նոր հակամարտությունների բռնկման համար: Այդ պատճառով մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի՝ մեր բազմատանջ հայրենիքի հիշյալ բոլոր ժողովուրդների խնդիրների լուծման պայմանով միայն»,- ասվում է հաղորդագրությունում: «Չի կարելի լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ չլուծելով Ադրբեջանում իշխանության խնդիրը: Այլ կերպ ասած՝ նախքան այդ հակամարտությունը լուծելը, համաշխարհային տերությունները պետք է ջանք գործադրեն Ադրբեջանում իրապես ժողովրդավարական վարչակազմի ստեղծման համար, որը ինքնավարություն կտրամադրի բոլոր այնտեղ բնակվող ժողովուրդներին, ինչը նրանց էթնիկ ինքնության պահպանման միակ երաշխիքն է»,- ասվում է հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել