Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՄՇՅԱՆԸ ՀԱՄԱՆԵՐՎԵՑ

Հուլիս 16,2009 00:00

Երեկ Մհեր Արղամանյանի նախագահությամբ ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 17-ի դատավճիռը, որով «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տուգանել էին 350 000 դրամով: Հիշեցնենք, որ մեր գործընկերը մեղադրվել էր դեռ անցյալ տարվա օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությանը չենթարկվելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Սակայն դատարանը կիրառեց համաներում, ինչը նշանակում է, որ Շամշյանը կազատվի պատժի կրումից՝ գումարը տալուց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել