Լրահոս
Օրվա լրահոսը

91 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐԵՐԻՆ ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Հուլիս 16,2009 00:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ անհնար է կանգնեցնել A/H1N1 գրիպի վարակի տարածումը։ Այս մասին հայտնում է «7 օրը»՝ հղում անելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը: Աղբյուրի տեղեկացմամբ, գիտնականները հրապարակել են նոր հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց՝ A/H1N1-ով վարակվելու վտանգը սպառնում է միայն որոշակի տարիքի մարդկանց: Հետազոտության արդյունքների համաձայն, այդ վարակի նկատմամբ. իմունիտետ ունեն միայն մինչեւ 1918թ. ծնված մարդիկ։ Ըստ հետազոտությունների հեղինակների, դա բացատրվում է նրանով, որ նոր գրիպն ընդհանրություններ ունի 1918-ին աղետ դարձաձ «իսպանուհի» անվանումով հայտնի հիվանդության հետ, որը տարբեր հաշվարկներով խլել է 25-40 միլիոն մարդու կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել