Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հուլիս 16,2009 00:00

Թուրքական էլեկտրոնային «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայում քննարկվում է, թե որ վայրն է նպատակահարմար հոկտեմբերի 14-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումն անցկացնելու համար: Նշվում է, որ սպասվում է հարցի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ արտգործնախարարության վերջնական վճիռը: Ֆուտբոլային խաղի անցկացման թեկնածու վայրերից մեկը համարվում է Կայսերին:

Բույուքշեհիրի քաղաքապետ Մեհմեթ Օզհասեքին հանդես է եկել հայտարարությամբ. «Ըստ իս՝ այդ ֆուտբոլային հանդիպումը մեր քաղաքի մարզադաշտում կազմակերպելը ճանաչելիության առումով զգալիորեն նպաստավոր կլինի մեզ համար: Մեր հյուրերին էլ, ինչպես հարկն է, Անատոլիայի հյուրընկալության շրջանակներում կհարգենք ու կպատվենք»: Իսկ եթե որոշվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը կազմակերպել մեկ այլ քաղաքում, ապա, Օզհասեքի հավաստմամբ՝ 32 հազար 500 տեղանոց «B.B. Kadir Has» մարզադաշտը կտրամադրվի Թուրքիա-Էստոնիա ֆուտբոլային հանդիպումն իրականացնելու համար: «Hurriyet»-ը նաեւ գրում է, որ «Turk Eqitim Sen 2 No\’lu» կազմակերպության Կայսերիի մասնաճյուղը ընդդիմացել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Կայսերիում կազմակերպելու գաղափարին եւ «Եղբայրներիս սպանողներին չեմ ուզում տեսնել մեր հողում» խորագրով արշավ ձեռնարկել»: Տեղեկացվում է, որ արդեն հավաքվել է 250 000 ստորագրություն, որը պատրաստվում են ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել