Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՓԱԹԵԹ՝ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 16,2009 00:00

Հատուկ Հայաստան ժամանող հյուրերի համար «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը թողարկել է «Տուրիստ» կանխավճարային քարտեր: Փաթեթի արժեքը 3 հազար դրամ է, որի մեջ, բացի կանխավճարային քարտից, ներառված են նաեւ Հայաստանի եւ մայրաքաղաքի քարտեզները: Բացի այդ, ձեռք բերելով փաթեթը, զբոսաշրջիկը հատուկ զեղչային կտրոնների միջոցով կարող է նաեւ օգտվել մայրաքաղաքի հագուստի եւ հուշանվերների խանութներից, ինչպես նաեւ ռեստորաններից եւ բարերից՝ 5-15% զեղչով: Այս փաթեթի բաժանորդների համար միջազգային զանգերի սակագները եւս ավելի մատչելի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել