Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՆԱՑՔՈՎ ԲԱԹՈՒՄ՝ 7000 ԴՐԱՄՈՎ

Հուլիս 16,2009 00:00

Երեկ «Սասունցի Դավիթ» կայարանում տեղի ունեցավ նոր, վերանորոգված «Արմենիա» գնացքի, այսպես ասած՝ «բացումը»: Երեւան-Բաթում գնացքն առաջին անգամ մեկնեց ժամը 22.30-ին: Երթուղին տեւում է 18 ժամ: Քանի որ դեռեւս ուղեւորների հոսքը մեծ չէ, ընդամենը 120 ուղեւորի համար նախատեսված վագոններ կշահագործվեն, իսկ ընդհանուր առմամբ գնացքը կարող է սպասարկել մոտ 350 ուղեւորի: Մեկ տոմսի արժեքը «կուպե» տեսակի 4 տեղանոց վագոնում 10 հազար 500 դրամ է, ավելի հարմարավետ երկտեղանոց վագոնում՝ 22 հազար դրամ, համեմատաբար մատչելի է «պլացկարտ» տեսակի վագոնի տոմսի արժեքը՝ 7000 դրամ:

Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, շուտով պետք է վերանորոգվեն շարքից դուրս եկած երկաթգծերը, հիմնական կայարանները եւ շոգեքարշների որակը պետք է բարձրացվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել