Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը հանդիպեց ՀԱԿ ներկայացուցիչների հետ

Հուլիս 16,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ: Հանդիպումը պայմանավորված է եղել նրանով, որ Եվրամիության նախագահությունը փոխանցվել է Շվեդիայի Թագավորությանը, որին Հայաստանում ներկայացնում է Լիտվայի դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ ժողովրդավարության զարգացման հետ կապված հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել