Երեկ աղետի ենթարկված «Caspian Airlines» ավիաընկերությանը պատկանող «ՏՈՒ 154» ինքնաթիռի մեջ է եղել նաեւ ձյուդոյի Իրանի պատանեկան հավաքականը, որը Հայաստան էր գալիս ուսումնամարզական հավաքներ անցկացնելու: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալիկ Ավետիսյանը հաստատեց այդ տեղեկատվությունը: Իրանի պատանեկան հավաքականի անդամները մարզիչների հետ միասին 12 հոգի են եղել: «Մենք գնացել էինք օդանավակայան՝ նրանց դիմավորելու, բայց լսեցինք այդ գույժը: Խորապես ցավակցում ենք աղետի զոհ դարձած մեր գործընկերների ու պատանի ձյուդոյիստների հարազատներին»,- ասաց Ալիկ Ավետիսյանը:
«Առավոտը» միանում է թե այս եւ թե աղետի բոլոր զոհերի հարազատներին ուղղված ցավակցություններին: