Երեկ Հայ ազգային կոնգրեսը ցավակցություն է հայտնել հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ուղեւորատար օդանավի վթարի ենթարկվելու առնչությամբ, որի արդյունքում զոհվել էին օդանավում գտնվող բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները: «Հայ ազգային կոնգրեսը խորապես ցնցված է օդանավի կործանման գույժից: Մենք սգում ենք բոլոր մեր հայրենակիցների, ինչպես նաեւ օդանավում գտնվող այլ երկրների քաղաքացիների ողբերգական կորուստը, կիսում զոհվածների հարազատների ու մերձավորների վիշտը»,- ասված է Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ: