Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽ ԿՃԱՆԱՉԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Հուլիս 16,2009 00:00

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ ուղերձով դիմել է արցախահայությանը: Ծավալուն այս ուղերձում «Ժառանգությունը» հայտնում է. «ԼՂՀ անկախության հարցի պաշտոնականացման նպատակով կուսակցության վարչությունը առաջիկա նիստում կքննարկի նրա ճանաչման հարցը «Ժառանգություն» կուսակցության կողմից: Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր հետաքրքրված կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին՝ քննարկել ԼՂՀ ճանաչման հարցը եւ առաջիկա իրենց գործողություններում ղեկավարվել ընդունված որոշմամբ»: Նաեւ նշված է. «Հարգելի արցախահայեր, մենք՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներս, հայտարարում ենք, որ գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները ոչ միայն անընդունելի են համայն հայության համար, այլ նաեւ երբեւէ չեն կարող իրականանալ: Աշխարհի երեսին ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն իրականացնել ազատության եւ ինքնիշխանության ձեր աստվածատուր իրավունքի վրա, որը դուք եւ համայն հայությունն արդեն պատվով եւ արիաբար նվաճել ու պաշտպանել ենք Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի ընթացքում: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ուժերի ներածին չափով սատար կանգնել ձեր այդ իրավունքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել