Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՋԵՎԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԸ ԿԶԱՐԳԱՆԱ

Հուլիս 15,2009 00:00

Հուլիսի 13-ին Իջեւանի «Արնար» մարզադաշտում ընկերական խաղ անցկացրին բարձրագույն խմբի «Ուլիս» եւ առաջին լիգայի առաջատար Դիլիջանի «Իմպուլս» թիմերը: 2:0 հաշվով հաղթեց «Ուլիսը»: Ինչպես հայտնեց այս թիմի պետ Սլավա Սարգսյանը, «Ուլիսը» հուլիսի 12-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում այս մարզադաշտում եւ հուլիսի 19-ին ընկերական խաղում կհանդիպի Իրանի բարձրագույն խմբի առաջնության թիմերից մեկի հետ: Պրն Սարգսյանը գոհունակություն հայտնեց խաղադաշտի եւ մասնավորաբար խոտածածկի որակից: Սլավա Սարգսյանը մարզադաշտի սեփականատեր, իջեւանցի գործարար Արծրունի Ղալումյանին խնդրեց գործարկել նաեւ մարզադաշտին կից մարզումային դաշտը: Արծրունի Ղալումյանը խոստացավ, որ երկու ամսից այն պատրաստ կլինի: «Արնար» մարզադաշտը հայկական թիմերի համար կարող է ձմեռային ուսումնա-մարզական հավաքների լավ վայր լինել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել