Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ ՈՒ ԳՐՔԵՐԻ ՊԱՀԵՍՏԸ

Հուլիս 15,2009 00:00

Լոնդոնի «Chatham House»-ում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է. «Մտավորականության ներկայացուցիչները, լինելով Շուշիում, տեսել են մզկիթը՝ փլատակների տակ: Իսկ հետո, երբ եկել են Բաքու, տեսել են հայկական եկեղեցին՝ վերականգնված՝ որպես պատմական հուշարձան»:

Այս առնչությամբ Panorama.am-ը փորձեց հայ մտավորականության խմբի ներկայացուցիչներից հետաքրքրվել՝ որքանո՞վ են ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերը համապատասխանում իրականությանը: Մտավորականության խմբի անդամ, Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, հայտնեց, որ հայտարարություն անողը առաջին հերթին պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ Շուշին պատերազմ է տեսել, իսկ Բաքուն պատերազմ չի ապրել: «Մեր եկեղեցին նորոգված չէ: Գլխավոր մուտքի փոխարեն պատ է շարված, հայկական արձանագրությունները ջնջված են, խաչը հանված է, իսկ մեջը ոչ թե գրադարան է, այլ գրքերի պահեստի նման մի բան է: Կային, օրինակ, Լենինի հատորներ»,- նկարագրեց Զավեն Սարգսյանը: Նրա խոսքերով, ինքը շրջել է եկեղեցու շուրջ եւ չի տեսել հայկական տառեր, որոնք սովորաբար լինում են հայկական եկեղեցիների վրա: Ավելին, նա չի տեսել նաեւ եկեղեցու բակում երբեւէ եղած խաչքարերի կտորներ: «Ես 87 թվին եկեղեցու բակում խաչքարերի կտորներ էի տեսել, հիմա դրանք չկային»,- լրացրեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Շուշիի մզկիթին, ապա խմբի անդամները նկատեցին, որ մզկիթը բարվոք վիճակում է, եւ ավելին, այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: «Սովետի ժամանակ, իմիջիայլոց, ոչ էլ մզկիթ է եղել, գավառագիտության թանգարանն է եղել»,- բացատրեց Փարաջանովի թանգարանի տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել