Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԶԻՆՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՒՏՔԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է

Հուլիս 15,2009 00:00

Ամերիկյան Արիզոնա նահանգում թույլատրվել է կարճափող հրազենով մարդկանց մուտքը՝ ռեստորաններ եւ սրճարաններ, որտեղ ալկոհոլ է վաճառվում, սակայն զինված մարդկանց, միեւնույն է, արգելված է ոգելից խմիչք օգտագործել: Այդ մասին օրինագիծը ստորագրել է նահանգապետ Յան Բրուերը: Այն հաստատությունների սեփականատերերը, որոնք, այնուամենայնիվ, ցանկանում են արգելել զինված հաճախորդների մուտքը, պետք է համապատասխան հայտարարություն փակցնեն: Եթե նրանց հայտարարությունը արհամարհվի, զինված հաճախորդը կտուգանվի մինչեւ 500 դոլարով կամ կազատազրկվի 30 օրով: Այդ որոշման ընդունումը կայացավ ԱՄՆ-ի ազգային հրձիգների ասոցիացիայի լոբբինգի արդյունքում: Որոշման կողմնակիցները պնդում էին, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան ինքնապաշտպանվելու եւ ուրիշներին պաշտպանելու այն հաստատություններում, որտեղ ալկոհոլ է վաճառվում:

Ավելի վաղ նմանատիպ որոշումներ են ընդունվել նաեւ ԱՄՆ այլ նահանգներում, եւ դրանց արդյունքում բռնությունների աճ չի գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել