Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարգություններ՝ Ֆրանսիայում

Հուլիս 15,2009 00:00

\"\"Բաստիլի գրավման տոնի նախորդող գիշերը Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը դեռահասներն այրել են առնվազն 317 ավտոմեքենա: Փողոցային գործողություններից տուժել է ոստիկանության 13 աշխատակից. նրանց վրա պատանիները շպրտել էին ինքնաշեն պայթուցիկներ: Ոստիկանները լրջորեն չեն վիրավորվել, ուղղակի պայթյուններից ժամանակավորապես «բժժել» էին: Անկարգությունների մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 240 հոգի: Ոստիկանները նշում են, որ նախորդ տարվա նույն տոնակատարությունների համեմատությամբ՝ իրավախախտումների թիվը շատացել է: 2008-ի հուլիսին այրվել է 297 ավտոմեքենա եւ ձերբակալվել է 121 մարդ: Վերջին անկարգությունների մասնակիցներն էին այն երիտասարդները, որոնք դժգոհ էին երկրում գործազրկության բարձր մակարդակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել