Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 15,2009 00:00

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում ընթերցողի դատին հանձնվեցին ճարտարապետ Քրիստափոր Թադեւոսյանի կյանքի վերջին տարիների ստեղծագործությունները: Հեղինակի մահվանից 17 տարի անց որդու՝ Ալեքսանդր Թադեւոսյանի նախաձեռնությամբ տպագրվեց նրա «Արծվի բույն» պատմվածքը եւ «4 բանտարկյալներ» վեպը՝ մեկ գրքում: Ընթերցողներին Ք. Թադեւոսյանը հայտնի է «Ջորջ Գրեյ» եւ «Իվան Սերի» կեղծանուններով: Ա. Թադեւոսյանի խոսքով՝ հոր ստեղծագործությունները մարդկանց ճիշտ ճանապարհ ուղղորդելու նպատակ ունեն. «Հայրս, ամեն անգամ գրելիս, ասում էր, որ իրեն ամենաերջանիկ մարդը կզգա, եթե իր տողերը կարդալիս ինչ-որ մեկը հետ դառնա սխալ ուղուց կամ անուղղելի սխալներ թույլ տալուց»:

Քրիստափոր Թադեւոսյանը ճարտարապետությունից ու ստեղծագործելուց բացի, կյանքի վերջին տարիներին սկսել է նկարչի կարիերան. անհատական ցուցահանդեսներ է անցկացրել Թեհրանում եւ Ժնեւում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել