Լրահոս
Օրվա լրահոսը

13-հազարական դրամ

Հուլիս 15,2009 00:00

Անցած շաբաթավերջին Նոյեմբերյան էր այցելել Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինֆիոսը: Քաղաքի հունական «Օլիմպոս» կենտրոնում դեսպանը հանդիպել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հունական ծագումով բնակիչներին: Ինչպես հայտնեց Նոյեմբերյանի հունական համայնքի ղեկավար Թամարա Թամազյանը, քննարկվել են համայնքի անդամներին հուզող հարցեր: Հունաստանի դեսպանը՝ ի պատասխան իրեն ուղղված հարցի, պարզաբանել է, որ հունական ծագումով թոշակառու նոյեմբերյանցիները չեն կարող Հունաստանից ֆինանսական աջակցություն ակնկալել, իսկ հունական արմատներ ունեցող անձանց Հունաստանի քաղաքացիություն շնորհվում է միայն Հունաստանում բնակվելուց հետո: Ամեն տարի Նոյեմբերյանի տարածաշրջանից 2-3 հույն երեխա ամառային հանգիստն անցկացնում է Հունաստանում: Այս տարի երեխաները Հելլադա չեն մեկնի, սակայն, դեսպանի հավաստիացմամբ, պատմական հայրենիքում իրենց հանգիստը կանցկացնեն ծագումով հույն՝ նոյեմբերյանցի մի խումբ թոշակառուներ: Հունաստանի կառավարության աջակցությամբ անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցող նոյեմբերյանցի երեք հույներ, այդ թվում՝ բագրատաշենցի մի երեխա, կվիրահատվեն:

Սովորաբար դեսպանի ամեն այցի ավարտին հունական ծագումով անդամ ունեցող ընտանիքները որոշակի դրամական օգնություն են ստանում: Այս անգամ 14 ընտանիքի տրվել է 13-հազարական դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել