Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՌԱՎՈՏԻ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՓԱՍՏՈՎ

Հուլիս 15,2009 00:00

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, ՀՀ ոստիկանության ՊՊՎ ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Լ. Զաքարյանի դեմ բողոք էին բերել ոստիկանության աշխատակիցները: Նրանք դիմել էին ՀՀ ոստիկանապետին, կառավարությանը: Ոստիկաններն «Առավոտին» հայտնել էին, որ 3-րդ ամիսն է լրանում, ինչ իրենց աշխատավարձերը չեն վճարել: Նաեւ նշել էին, որ աշխատավարձը տալիս են 10 հազար դրամով պակաս:

«Առավոտը» վերոհիշյալ ահազանգը հարցադրումներով 2 շաբաթ առաջ ուղարկել էր նաեւ ՀՀ ոստիկանություն: Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը տեղեկացրեց, որ սկսվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացվի թերթին: Հավելենք, որ ոստիկանները մի քանի օր առաջ ստացել են 1 ամսվա աշխատավարձը, այն նույնպես 10 000 դրամով պակաս է եղել: Իսկ Գյումրիի նույն գնդի ոստիկաններից 10 000-ական դրամ են պահել, ասելով, որ իրենց սպասարկող մեքենաների համար է, այն դեպքում, երբ նման մեքենա ընդհանրապես գոյություն չունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել