Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԱՁՈՐԸ ՉԻ՞ ՀՍԿՎՈՒՄ

Հուլիս 15,2009 00:00

Չկա մի օր, որ Վանաձորում սնկային թունավորումներ չլինեն: Բարեբախտաբար, մահվան ելք չի գրանցվել, սակայն տարօրինակն այն է, որ լուրջ միջոցառումներ չեն ձեռնարկվում սնկային թունավորումները բացառելու համար: Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունը դարձյալ տեղեկացրեց, որ սնկային թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7/4 տան բնակիչ՝ 21-ամյա Տաթեւիկ Ղազախեցյանը եւ Երեւանյան խճուղու թիվ 107/20 տան բնակիչ՝ 69-ամյա Հենրիկ Գրիգորյանը:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը ծանր է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել