Երեկ Երեւանի «Մոր եւ մանկան առողջության պահպանման հանրապետական» կենտրոնի (Մարգարյան) ծննդատանը ծննդաբերության ժամանակ մահացել է 24-ամյա Ալլա Խաչատրյանը: Ըստ նախնական տեղեկությունների, ծննդկանը մահացել է երակում արյան խցանման պատճառով: Երիտասարդ կինը մահանալուց առաջ զույգ երեխա է լույս աշխարհ բերել: Միջադեպի ժամանակ հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը ոտքի է հանվել, սակայն կնոջն այդպես էլ չի հաջողվել փրկել:
Մահվան իրական պատճառը վերջնականապես պարզ կլինի դիահերձումից հետո: «Առավոտի» հետ զրույցում երեկ Մարգարյան հիվանդանոցի տնօրինությունից խուսափեցին դեպքի մասին որեւէ մանրամաս հայտնել, քանի դեռ պարզված չէին դիահերձման արդյունքները: