Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԻԱՍԻՆ ԴՊՐՈՑ ԳՆԱՆ

Հուլիս 15,2009 00:00

Լուսանկարներում պատկերված այս փոքրիկ երեխաները դպրոց հաճախելու համար պետք է ոտքով 4 կմ ճանապարհ գնան

\"\"\"\"
Ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Գագիկ Հովհաննսիյանը 11 երեխա ունի՝ 7 տղա եւ 4 աղջիկ:
Դեռ պետք է մեկն էլ ունենա, քանի որ ուխտել է զոհված 12 ընկերների անուններով կոչել երեխաներին:
Ավագը՝ Ռաֆայելը, զբաղվում է անասնապահությամբ, Ռոբերտը ծառայում է բանակում, իսկ 7 դպրոցահասակ երեխաներից եւ ոչ մեկը դպրոց չի հաճախում:

\"\"\"\"
Փոքրիկ Նադյան որքան էլ որ ծարավ է, ջուրը խմում է այս սուրճի բաժակով. ասում է, որ հոգնում է ջուր բերելուց եւ դժվարանում է ճանապարհն անցնել:
1,5 տարեկան Արամը ընտանիքի 5-րդ երեխան է: Մայրը՝ Նունե Դարբինյանը, ասում է, որ հնարավորություն չունի բժշկի դիմելու, այդ պատճառով էլ ծնվել է Արամը, չնայած սոցիալապես «սոսկալի վիճակում են:

\"\"

  «Արդեն 1 տարի է՝ զուգարան ենք ուզում սարքել:
Մնացել է տանիքը»,- պատմում է Լիլիթն ու ասում, որ տանիքի խնդիրը լուծելու համար շատ գումար է պետք:

 

 

 

\"\"«Ես 7 տարեկան եմ, եղբայրս՝ 5, բայց այս տարի միասին ենք գնալու 1-ին դասարան, քանի որ տրանսպորտ չկա, որ առանձին գնանք. մաման պետք է տաքսիով ուղարկի»,- ասում է փոքրիկ Հրաչը:

 

 

 

 Խարբերդի ամառանոցային տնտեսությունում մշտական բնակվողների թիվը հովեկներից մի քանի անգամ ավելի է: Բնակիչների մեծ մասը, չկարողանալով հաղթահարել սոցիալական խնդիրները, այստեղ է տեղափոխվել Երեւանից:

Չնայած 1996-ից այս տարածքը գտնվում է Շենգավիթ համայնքի հաշվեկշռում, այնուամենայնիվ, մայրաքաղաքի հետ կապը, ինչպես բնակիչներն են պնդում, գրեթե անհնար է: Այս հատվածը որեւէ տրանսպորտա-յին միջոց չի սպասարկում: Քաղաքային տրանսպորտը հասնում է մինչեւ Խարբերդ, իսկ այդտեղից բնակիչները 4 կմ ճանապարհ ոտքով պետք է կտրեն, որպեսզի հասնեն տուն: Հենց այդքան ճանապարհ էլ ամեն օր անցնում են երեխաները դպրոց հաճախելու համար:

Տարածքի լիազոր Հայկ Մարտիրոսյանի խոսքերով, թիվ 104 երթուղու ուղեգիծը փորձել են երկարացնել մինչեւ միջգյուղական ճանապարհ: Սակայն պատճառաբանելով, որ ուղեւորահոսք չի ապահովվի՝ հարցը փակել են:

Տարածքում նաեւ ջրի խնդիր կա: Չնայած ջրագծերն անցկացված են եւ արդեն մի քանի ամիս է՝ ջրամատակարարումն այստեղ տնօրինում է «Երեան ջուր» ընկերությունը, սակայն բնակիչները պնդում են, որ ջուրն իրենց տուն չի հասնում, քանի որ բնակիչներից 2-ը ջուրն իրենց մենաշնորհն են համարում եւ փողոցից ջուրը տուն բերելու համար գումար են պահանջում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել