Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-ն ու բնապահպանները

Հուլիս 15,2009 00:00

Բնապահպանության նախարարության նախկին, բայց առայժմ գործող կայքում՝ www.mnpiac.am, զետեղված են մի քանի բնապահպանական լուրեր: Դրանց շարքում է նաեւ այսպիսի բովանդակությամբ նորություն. «Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Համաձայն ԱՀԿ տվյալների, ներկայումս մոտ 33.2 մլն մարդ է վարակված ՄԻԱՎ-ով: Այս տարի գրանցվել են 2.5 մլն ՄԻԱՎ-ով վարակվածների եւ 2.1 մլն մահվան դեպքեր»:

Այս լուրի առնչությամբ բնապահպանության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կապ ունի ՁԻԱՀ-ը բնապահպանության հետ: Նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Պեպանյանը, որը տեղյակ էլ չէր, որ նման լուր են դրել իրենց կայքում, պարզաբանեց. «Մենք պարզապես փորձել ենք ընթերցողին տեղեկացնել այդ նշանավոր օրվա մասին, որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի համաշխարհային օրն է»: Ըստ պարոն Պեպանյանի՝ իրենք այլ տոների մասին էլ են նշում կայքում: Մինչդեռ որքան էլ փնտրեցինք, ապրիլի 16-ին ոչ մի նշում չգտանք համասեռամոլների համաշխարհային օրվա մասին, հունիսի 1-ին էլ երեխաների պաշտպանության մասին նշումներ չկային: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նախարարությունը բնապահպանական հրատապ նորությունները թողած՝ ընթերցողին իր կայքով տեղեկացնի առաջիկայում սպասվելիք Վարդավառի տոնի մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել