Հայաստանում ընթացիկ շաբաթվա համար (13.07-19.07) սահմանված մեկ գրամ ոսկու գինը, անցած շաբաթվա համեմատությամբ, անկում է ապրել: «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության տվյալներով, մեկ գրամ ոսկու գինը շաբաթվա ընթացքում իջել է 0,5%-ով, մինչեւ մոտ 10 հազար 787 դրամ, արծաթը՝ 4,2%-ով, մինչեւ մոտ 152 դրամ, պլատինը՝ 4%-ով, մինչեւ 13 հազար 198 դրամ: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»: Աղբյուրի փոխանցմամբ, տարեսկզբի համեմատությամբ մեկ գրամ ոսկին Հայաստանում թանկացել է 25,5%-ով, արծաթը՝ 41,5%-ով, իսկ պլատինը՝ 47%-ով: