Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ՝ ՊԱՐՍԱՎԱՆՔ

Հուլիս 15,2009 00:00

«Մադրիդյան սկզբունքների իրագործումն անմիջականորեն հարվածում է Հայաստանի պետական-ազգային անվտանգությանը, ինչը հայրենիքի դավաճանության ուղղակի վկայություն է: Մադրիդյան սկզբունքներն այժմ դարձել են լակմուսի թուղթ, որը հստակորեն գծում է պետական մտածողության եւ պետական դավաճանության միջեւ առկա սահմանը: Նվազագույնը հասարակական պարսավանքի (իսկ իրականում՝ քրեական պատասխանատվության) է արժանի յուրաքանչյուր անհատ, քաղաքական գործիչ կամ կուսակցություն, ով կանցնի այդ ջրբաժանը. տարբերությունը միայն պատասխանատվության չափերի մեջ է՝ կախված զբաղեցրած դիրքից եւ հասցրած վնասի չափից: Մենք հանդես չենք գալիս ընդդեմ հակառակ տեսակետ ունեցողների եւ նրանց խոսքի ազատության, այլ հիշեցնում ենք տարրական ճշմարտությունը»,- ասված է Ռազմավարական քաղաքականության ակումբի՝ երեկ տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել