Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոյկոտե՞լ էին, թե՞ դեմ էին քվեարկել

Հուլիս 15,2009 00:00

\"\"Հուլիսի 6-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի նորընտիր ավագանին արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերել էր Երեւանի 2009 թ. բյուջեի հաստատմանը: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հիշյալ նիստին մասնակցել էր ավագանու 47 անդամ, ու բյուջեն էլ հաստատվել էր: Թե ձայների ի՞նչ հարաբերակցությամբ՝ ասված չէ: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, նիստին մասնակցած ավագանու 47 անդամներից բյուջեի հաստատմանը կողմ են եղել միայն ՀՀԿ-ականները՝ թվով 32 հոգի, իսկ ահա 15 ԲՀԿ-ականները քվեարկությունը բոյկոտել ու չեն քվեարկել, ինչը նշանակում է, որ որոշումը հաստատված համարելու համար իրականում անհրաժեշտ քվորում չի ապահովվել:

Երեկ «Առավոտը» փորձեց այս տեղեկությունը ճշտել Երեւանի ավագանու անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Արման Վարդանյանից: Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, բայց շեշտեց, որ առաջիկայում իրենք այդ առնչությամբ հայտարարությամբ հանդես կգան: Հավելենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանում ավագանու այս նիստի արձանագրությունը կեղծվել է ու ներկայացվել այնպես, թե՝ ավագանու ԲՀԿ անդամները նախագծին «դեմ» են քվեարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել