Հուլիսի 11-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Ապարան ավտոմայրուղու Մուղնի գյուղին հարակից գազալցակայանում:
«Շամյան Արտո» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազամղիչ կայանում տեղի է ունեցել թեթեւ ուժգնության պայթյուն, որի հետեւանքով 1-ին եւ 2-րդ աստիճանի այրվածքներ են ստացել գազալցակայանի աշխատակիցներ՝ 36-ամյա Ստեփան Հակոբյանը, 34-ամյա Ատոմ Պողոսյանը եւ 26-ամյա Արմեն Մայիլյանը: Նրանք տեղափոխվել են Աշտարակի քաղաքային հիվանդանոց, ապա՝ Երեւանի այրվածքների կենտրոն: