Լրահոս
Օրվա լրահոսը

Սնկից թունավորվում են դեռ

Հուլիս 14,2009 00:00

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել նույն քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 10/22 տան բնակիչներ՝ 53-ամյա Կարապետ Թադեւոսյանը եւ 1957թ. ծնված Ռոզա Ազատյանը: Տուժածների վիճակը միջին ծանրության է: Նրանք թունավորվել էին սնկից: Իսկ հուլիսի 12-ին սնկային թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Գրիգոր Հովակիմյանը, 63-ամյա Վարդուշ Գյուլնազարյանը եւ 67-ամյա Ռազմիկ Ղարիբյանը: Նրանց վիճակը միջին ծանրության է:

Թիվ 1 հիվանդանոցային համալիր եւ «Նարեկ» մանկական հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ Վանաձորի Կնունյանց փողոցի թիվ 52Ա տան բնակիչներ՝ 37-ամյա Մամիկոն Մինասյանը, 31-ամյա Քրիստինե Հակոբյանը, 9-ամյա Գուրգեն եւ 6-ամյա Էմմա Մինասյանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել