Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելոզ՝ Սարատակ գյուղում

Հուլիս 14,2009 00:00

«Առավոտին» հասած տեղեկություններով, բրուցելոզ է տարածվել Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ծննդավայրում՝ Սարատակում: Գյուղապետին պատկանող անասուններից վարակվել է նրա անձնական հովիվը՝ Մանվել Մանուկյանը, սկզբում տեղափոխվելով Արթիկի հիվանդանոց, այնուհետեւ՝ տուն: Նա հիվանդանոցում պառկել է ընդամենը 4-5 օր: Սարատակի մեր աղբյուրների փոխանցմամբ, նա գտնվում է Սարատակի ամբուլատոր ծառայության բուժքրոջ հսկողության տակ: Մանվել Մանուկյանից բացի, բրուցելոզով վարակվել է նաեւ մեկ այլ վարձու հովիվ, որի անուն-ազգանունը գյուղացիներին հայտնի չէ: Այս ամենը մարզպետարանի պաշտոնյաները առայժմ գաղտնի են պահում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել