Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարակյացների դիետա

Հուլիս 14,2009 00:00

Առողջության համար օգտակար են խնձորը, ընկույզը, ոլոռը, որոնք մտնում են բոլոր երկարակյացների սննդակարգի մեջ: Առողջության համար ամենաօգտակար ուտելիքների ցուցակը կազմել է «Forbes» ամսագիրը: Ըստ ամսագրի, նռան հյութը նպաստում է արյան ճնշման իջեցմանը եւ չարորակ ուռուցքի դեմ պայքարին, բացի այդ, այն համարվում է «բնական վիագրա»: Ըստ «Forbes»-ի, միսն էլ, իհարկե, անհրաժեշտ է մարդու առողջության ամրապնդման համար: Մարդու օրգանիզմի համար օգտակար են նաեւ թարմ կաթը, ձուն, սոխը, սխտորը, կանաչ թեյը, ինչպես նաեւ օվկիանոսից որսած սաղմոնը: Ամսագիրը հիշեցնում է, որ աշխարհում չկա «վատ բանջարեղեն», հատկապես նշելով կաղամբի «արժանիքների» մասին:

Վերջում «Forbes»-ը հիշեցնում է, որ բոլոր ուտելիքներն իրենց բուժիչ հատկությունները պահպանելու համար պետք է օգտագործել հում կամ շատ քիչ վերամշակված վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել