Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՌԱԿ

Հուլիս 14,2009 00:00

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության տարածած հայտարարության համաձայն, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հակակուսակցական գործունեության եւ «կուսակցական իր ուխտին երդմնազանց լինելու համար» վտարվել է Ռամկավար ազատական կուսակցությունից:

Մեկնաբանելով այս փաստը՝ Հակոբ Ավետիքյանը տեղեկացրեց, որ առաջին անգամը չէ, որ ՌԱԿ կենտրոնական վարչությունը նման որոշում է կայացնում: Առաջինը 1996 թվականին էր, որից մեկ տարի հետո Հ. Ավետիքյանին հրավիրում են Փարիզ՝ հաշտության բանակցություններին մասնակցելու: Վտարման այս երկրորդ որոշումը պարոն Ավետիքյանը իմացել է պատահաբար՝ մամուլի հաղորդումներից, այն դեպքում, երբ ՌԱԿ կանոնադրությունը նախատեսում է վտարման հստակ ընթացակարգ: Անհրաժեշտության դեպքում կազմվում է դատական ատյան, որը տվյալ կուսակցականին գրավոր հրավիրում է ժողովի, քննում խնդրո առարկա հարցը, իր եզրակացությունը ներկայացնում Կենտրոնական վարչությանը: Վերջինս հաստատում կամ մերժում է դատական ատյանի որոշումը:

Ընդ որում, դատական ատյանում ներգրավվում են Կենտրոնական վարչության անդամ չհանդիսացող կուսակցականներ: Այդ մասին տեղեկացնում է report.am-ը՝ վկայակոչելով «Արմենպրեսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել