Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԴԵՍՏՐՈՒԿՏԻՎԸ

Հուլիս 14,2009 00:00

Ընդդիմության հետ երկխոսությունը իշխանություններին ձեռնտու չէ: «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Մեկնաբանելով կարեւորագույն հարցերի նկատմամբ ՀԱԿ դեստրուկտիվ դիրքորոշման վերաբերյալ մի շարք քաղաքական գործիչների հայտարարությունները՝ Խաչատրյանը նշել է, որ դրանք անիմաստ խոսակցություններ են, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: «Մեր նպատակը միշտ էլ եղել է երկրում թշնամանքի մթնոլորտի վերացումը: Սակայն իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել մեր կոչերին, ավելին, նրանք մինչ օրս չեն փորձում որեւէ միջոց ձեռնարկել լարված իրավիճկը մեղմելու նպատակով: Դրա փոխարեն կատարում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի լարվածությունը պահպանվի: Դրա ապացույցը վերջերս կատարված իրադարձությունն է, որը կապված է թերթիկներ բաժանող մեր ակտիվիստներին ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու հետ: Այդ ավազակային հարձակման արդյունքում մեր ընկերներից մեկը՝ Տիգրան Առաքելյանը, այսօր բանտում է գտնվում»,- ասել է ընդդիմադիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել