ՀՀ ոստիկանապետի տեղակալ, 2008թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում վաղ առավոտյան տեղի ունեցած գործողությունները համակարգող եւ ստեղծված օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդր Աֆյանը այս տարվա ապրիլին հանդիպել էր Փաստահավաք խմբի անդամներին ու պատասխանել Խմբի անդամների հարցադրումներին: Օրինակ՝ ամսի 1-ին հրապարակում զննություն եք կատարել, ի՞նչ եք հայտնաբերել, կնկարագրե՞ք: «Ես չեմ կարող նկարագրել, որովհետեւ ես ընթացիկ ծառայությունն եմ կազմակերպել: Բայց ասեմ՝ հայտնաբերվել է 2 հատ նռնակ…»: Որտե՞ղ եք հայտնաբերել: «Չեմ կարող կոնկրետ տեղերն ասել»: Բայց մենք խոսում ենք օպերատիվ շտաբի ղեկավարի հետ: Ազատության հրապարակում վրանները զննության ենթարկվեցի՞ն, թե՞ միանգամից հավաքվել են: «Ես այդ տեղեկությանը չեմ տիրապետում»,- իր ղեկավարած «օպերացիայի» մասին անտեղյակ Աֆյանի
այս պատասխանին Խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը միայն հավելել էր. պարզվում է՝
ոչինչ չգիտեք:
Կարդացեք