Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂ

Հուլիս 11,2009 00:00

Թուրքական հեռուստատեսության եթեր է դուրս գալիս հեռուստախաղ՝ «Խոստովանահայրերի մրցույթ», որի մասնակիցներն իմամներ, րաբբիներ, քրիստոնյա հոգեւորականներ եւ բուդդայական վանականներ են: Guardian-ը նշում է, որ մրցողների խնդիրը համոզված աթեիստներին իրենց հավատին դարձնելն է: Հաղորդման յուրաքանչյուր թողարկման ընթացքում մասնակիցները կխոսեն 10 աթեիստներից մեկի հետ: Համոզվողները կշահեն գլխավոր մրցանակ՝ ուղեւորություն նոր կրոնի սրբավայրեր. մահմեդականները կմեկնեն Մեքքա, հուդայականները եւ քրիստոնյաները՝ Երուսաղեմ, բուդդայականները՝ Տիբեթ:

Հաղորդման հեղինակները հուսով են, որ հաղորդաշարը հեռուստադիտողներին հնարավորություն կտա ավելի շատ բան իմանալ կրոնի մասին: «Նախագծի նպատակն անհավատին դեպի Աստված դարձնելն է»,- հայտնել է Kanal T հեռուստաընկերության փոխտնօրեն Ահմեդ Յոզդեմիրը: Հաղորդման գովազդում ասվում է, որ մասնակից աթեիստները հնարավորություն կստանան «շահել ամենամեծ մրցանակը՝ հավատ առ Աստված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել