Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԷ

Հուլիս 11,2009 00:00

2009-2010 ուսումնական տարվանից այսօրվա տասը ավագ դպրոցներին կավելանա եւս 38-ը, 23-ը՝ մարզերում։ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կայացած քննարկման ժամանակ արձանագրվել է, որ ավագ եւ հիմնական դպրոցները ընտրվել են մարզպետների առաջարկով՝ հաշվի առնելով դրանց աշխարհագրական դիրքը, շենքային հնարավորությունները, որակյալ կադրերով ապահովվածությունը, այլ պայմաններ։ Սակայն հանրությունը՝ հատկապես մարզերում, ճիշտ ընտրություն կատարելու համար դեռեւս լավ իրազեկված չէ: Որոշվել է մարզ առ մարզ խնդիրը մանրակրկիտ քննարկել եւ տեղերում հասցնել ծնողներին եւ աշակերտներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել