Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Հուլիս 11,2009 00:00

Բրիտանիայում հրապարակվել են կառավարության մշակած կանոնները, որոնք կոչ են անում դպրոցներին ակտիվորեն պայքարել պարտադրված ամուսնությունների դեմ:

«Չկա այնպիսի մշակույթ եւ կրոն, որում պարտադրված ամուսնությունները պետք է հավանություն ստանան»,- հայտարարել է ԱԳ փոխնախարար Քրիս Բրայանթը: Նրա խոսքերով. «Ոմանք մտածում են, թե դա կապված է իսլամի հետ, սակայն այդպես չէ: Իսլամը խորհուրդ եւ հավանություն չի տալիս նման ամուսնությունների կնքմանը: Ցանկացած կրոնում ամուսնությունը պետք է լինի ազատ եւ կամավոր»,- նշել է փոխնախարարը: Նա նաեւ ասել է. «Դպրոցները պետք է շատ ուշադիր լինեն, հատկապես, եթե ընտանիքի ավագ զավակն ամուսնացել է շատ վաղ կամ հանկարծ դադարել է հաճախել պարապմունքների, եթե դեռահասը հակում ունի ֆիզիկական վնաս հասցնել ինքն իրեն կամ եթե նա ամբողջ ժամանակ ծնողների հետ է, ովքեր նրա հետ անգամ բժշկի են գնում»:

Ըստ պարտադրված ամուսնությունների դեմ պայքարի գծով բրիտանական դեպարտամենտի տեղեկատվության՝ փեսացուի կամ հարսնացուի կամքին հակառակ կնքված ամուսնական միությունների թիվը 2005 թվականից ի վեր եռապատկվել է: Այս տարի 770 մարդ է օգնության խնդրանքով դիմել դեպարտամենտ, ինչը 16%-ով ավելի է 2008 թվականի ցուցանիշից:

Կազմակերպությունում հաստատում են, որ խնդրի իրական մասշտաբն անհայտ է, շատ զոհեր գերադասում են չդիմել իշխանություններին: Պարտադրված ամուսնությունների դեմ պայքարի գծով բրիտանական դեպարտամենտի մասնագետները, ովքեր աշխատում են Բրիտանիայի ԱԳՆ-ի եւ ՆԳՆ-ի հսկողության ներքո, գտնում են, որ պարտադրված ամուսնությունների ընդհանուր թիվն անցյալ տարի հասել է հինգ հազարի:

Ըստ qahana.am-ի՝ Բրիտանիայում չկա պարտադրմամբ ամուսնություն կնքելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք:

Սակայն պարտադրման մեջ կասկածողների նկատմամբ կարող են կիրառվել բռնության, հափշտակման կամ գողության (եթե զոհից խլել են անձնագիրը) մասին օրենքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել