Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկների վերջին ստուգարքը

Հուլիս 11,2009 00:00

Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը մեկնել է Մախաչկալա, որտեղ կայանալու է միջազգային կարեւոր ներկայացուցչական մրցաշար:

Մեր ընտրանու կազմում են հիմնական կորիզից Հովհաննես Դանիելյանը՝ 48 կգ քաշային կարգ, Ազատ Հովհաննիսյանը՝ 57 կգ, Վլադիմիր Սարուխանյանը՝ 60 կգ, Էդիկ Համբարձումյանը՝ 64 կգ, Սամվել Մաթեւոսյանը՝ 69 կգ, Արթուր Խաչատրյանը՝ 71 կգ, եւ Մյասնիկ Սարգսյանը՝ 81 կգ:

Սա մեր հավաքականի համար սեպտեմբերի 1-13-ը Միլանում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին կարեւոր փորձամրցումն է: «Ա1+»-ի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Մախաչկալայում մեր թիմի հետ չեն լինելու 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը եւ Ցոլակ Անանիկյանը՝ 91 կգ քաշային կարգ, եւ ավելացնում, որ Անդրանիկ Հակոբյանը պետք է հանդես գար Հնդկաստանում հուլիսի 10-ին մեկնարկելիք միջազգային ներկայացուցչական մեկ այլ մրցաշարում, բայց քանի որ դրա կազմակերպման ժամկետները հետաձգվել են 10 օրով, Անդրանիկը հրաժարվել է մրցավայր մեկնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել