Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ուրումչիում, որտեղ հուլիսի 5-ին զանգվածային անկարգություններ էին բռնկվել, իրավիճակը աստիճանաբար կարգավորվում է: Սակայն քաղաքում պահպանվում է լարված մթնոլորտը: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass գործակալությունը: Չնայած խաբուսիկ հանգստությանը, նշել է աղբյուրը, տեղեկատվություն կա այն մասին, որ քաղաքի մերձակայքում նկատվել են ոչ մեծ բախումներ ույգուրների եւ էթնիկ հանցիների միջեւ:
Նա նաեւ ասել է, որ քաղաքի փողոցներում կարելի է տեսնել մեծ քանակությամբ պրոպագանդող մեքենաներ, որոնք բարձրախոսներով բնակչությանը կոչ են անում պահպանել հանգստություն եւ միակամ լինել ազգային միասնության հարցում: Քաղաքի շատ մասերում վերականգնվել է մասնավոր տրանսպորտի շարժը: Բայց որոշ փողոցներ, որտեղ հատկապես ոստիկանների մեծ կուտակումներ կան, առաջվա պես փակ են: