Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ԻՍՐԱՅԵԼԸ ԻՐԱՆԻ ՎՐԱ

Հուլիս 11,2009 00:00

\"\"Իրանի միջուկային ծրագրի դադարեցման նպատակով Իսրայելի կողմից այս երկրի վրա հարձակվելը կատարյալ աղետ կլինի: Այս կարծիքն է արտահայտել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Ակվիլում անցկացվող Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌոսԲիզնեսԿոնսալտինգը»: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իսրայելական կողմը պետք է հանգիստ հետեւի իրադարձությունների զարգացմանը: Սարկոզին նաեւ ասել է, որ Իսրայելը միայնակ չէ այս հարցում:

Նշենք, որ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, եւ պարբերաբար հայտարարություններ է անում, թե պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի միջուկային կետերի վրա: Մինչդեռ Իսրայելը, Մերձավոր Արեւելքում հանդիսանում է ոչ պաշտոնական միջուկային կայսրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել