Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Հուլիս 11,2009 00:00

Բելառուսում ստեղծվում է բարոյական հարցերով խորհուրդ, որը ստուգելու է այդ երկրում ցուցադրվող ֆիլմերի եւ վաճառվող գրքերի՝ բարոյական նորմերին համապատասխանելիությունը: Ինչպես նշել է Բելառուսի գրողների միության նախագահ Գեորգի Մարչուկը՝ խորհուրդը հասարակական կազմակերպություն է, որի մեջ մտել են գրողներ, գեղանկարիչներ, մշակույթի աշխատակիցներ, ինչպես նաեւ՝ կրթության եւ տեղեկատվության մասնագետներ: Մարչուկի խոսքերով՝ խորհուրդը զբաղվելու է այն գրքերով եւ ֆիլմերով, որոնք, ըստ հասարակության ահազանգերի, քարոզում են պոռնոգրաֆիա, բռնություն եւ մարդատյացություն: Նա պատմել է նաեւ, թե ինչպես է աշխատելու նոր ձեւավորված մարմինը: Սկզբից նրանք դիմելու են ֆիլմը ստեղծողին կամ գիրքը հրատարակողին՝ խնդրելով վերացնել կասկածելի պահերը. «Եթե դա չօգնի, մենք դիմելու ենք իրավապահ մարմիններին՝ առաջարկելով պատասխանատվության կանչել այդ մարդկանց»: Դիտորդներից շատերը նշում են, որ նոր կառույցը ստեղծվել է Ռուսաստանից ներկրվող գրքերի եւ կինոարտադրությունը վերահսկելու նպատակով, քանի որ դրանք կազմում են բելառուսական շուկայի 85%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել