ԱՄՆ-ում անց է կացվել ամենամյա միջգերատեսչական օպերացիա, որի նպատակն է հայտնաբերել արդարադատությունից խուսափող հանցագործների: Ձերբակալվել է ավելի քան 35 հազար մարդ, այդ թվում՝ 2300 հոգի, որոնք կասկածվում են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, ինչպես նաեւ՝ ավելի քան 400 ենթադրյալ մարդասպան: Առգրավված է 82 միավոր զենք եւ 2,5 տոննա թմրանյութ: Ոստիկանության պնդմամբ՝ օպերացիայի գլխավոր թիրախը սեքսուալ հանցագործներն էին, որոնք իրավապահների հաշվառումից դուրս էին եւ պատշաճ վերահսկողության տակ չէին: Նման գործողություն ԱՄՆ-ում իրականացվում է ամեն տարի՝ սկսած 2005 թվականից: Այն տեւում է մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ: