Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց

Հուլիս 11,2009 00:00

Երեկ ՀՀ վարչական դատարանը, Լարիսա Սոսյանի նախագահությամբ, որոշեց մերժել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎԳ) հայցը՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր դիմել՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: ՀՔԱՎԳ-ն մի քանի անգամ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 2008 թ. գարնանային զորակոչի վերաբերյալ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջանների տվյալները ստանալու հարցով: Կազմակերպությունը ցանկանում էր իմանալ՝ քանի՞ հոգի է ենթակա եղել պարտադիր զինծառայության, քանի՞ հոգու է տրվել ծանուցում զորակոչի մասին, քանի՞ հոգի են ստացել տարկետում եւ ի՞նչ տեւողությամբ, քանի՞ հոգի են ստացել տարկետում առողջական վիճակի պատճառով, ընտանեկան դրության բերումով, ուսումը շարունակելու համար, քանի՞ հոգի են դիմել «այլընտրանքային ծառայության» անցնելու համար, քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար: ՀՀ ՊՆ-ն հայտարարելով, որ նշված տեղեկությունը ծառայողական գաղտնիք է՝ մերժել էր տրամադրել տեղեկատվություն:

Դատարանը ընդունեց ՊՆ հիմնավորումները, իսկ ՀՔԱՎԳ-ն մտադիր է վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել