Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մնաց «Կփափագիմ հանգչիլ հայրենիքում» ծրագիրը

Հուլիս 11,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «Ամուսնություն Հայրենիքիս օրհնությամբ» շարժումը՝ սփյուռքահայ երիտասարդների ամուսնությունների կազմակերպում Հայաստանում: Նախաձեռնությանը միացել է Երեւանի քաղաքապետարանը: Առաջին զույգը, որը արձագանքել է ՀՀ Սփյուռքի նախարարության կանչին, կանադահայեր Հակոբ Ապաճյանն ու Ծովիկ Լատոյանն են: Նրանց հարսանյաց հանդեսը տեղի է ունենալու հուլիսի 11-ին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ նույն նախարարությունը նախաձեռնել էր «Արի տունը»՝ սփյուռքահայ երեխաների երկշաբաթյա հանգիստ հայաստանյան ընտանիքներում: Նաեւ նախաձեռնել էր «Ավագների տուն» ծրագիրը. «Երեւանում՝ Նորքի բարձունքում, Արարատի փառահեղ հայացքի ներքո վերակառուցել մի շինություն, իր այգիներով եւ օժանդակ կառույցներով, հայ տարեցների համար»:

Այս շղթայի տրամաբանական շարունակությունը՝ «Կփափագիմ հանգչիլ հայրենիքում» ծրագիրը կարող է լինել երկրային կյանքն ավարտած սփյուռքահայերի հուղարկավորությունը Հայաստանում: Չի բացառվում՝ «Նորքի բարձունքում՝ Արարատի փառահեղ հայացքի ներքո»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել