Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Հուլիս 11,2009 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի մեջ լրագրողների համար սահմանված է 17 իրավունք, իսկ այն պաշտոնատար անձը, որը իր պաշտոնեական դիրքը չարաշահելով կփորձի սահմանափակել լրատվության միջոցի տարածումը, կպատժվի ոչ միայն նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, այլեւ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, նաեւ՝ կզրկվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել