Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջուրը 8.2 դրամով թանկ է

Հուլիս 11,2009 00:00

Հուլիսի 8-ից արդեն մեր բնակիչները մատակարարվող խմելու ջրի դիմաց պետք է վճարեն թանկ սակագնով՝ 172.8 դրամի փոխարեն՝ 181 դրամ: Այս մասին դեռեւս հունիսի 8-ին որոշում էր կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Panorama.am»-ի տեղեկացմամբ, երեկ հրավիրած ասուլիսում «Երեւան ջուր» ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը ներկայացրել է ջրի թանկացման հետ կապված իր հաշվարկները, ըստ որոնց՝ յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա ջրի վարձն ամսական ավելանալու է միջին հաշվով ընդամենը 80-90 դրամով:

Նշենք, որ ջրի տեսուչները հաճախ ինքնագործունեությամբ են զբաղվում եւ առանց ջրաչափի ցուցմունքը նայելու, իրենց գրանցամատյաններում բնակչի սպառած ջրի ծավալի վերաբերյալ հորինված թվեր են գրում: Պարոն Մարգարյանն ասել է, որ երբ մատյանում ցուցումների գրանցման ամսաթիվը տարբերվում է, նշանակում է՝ բնակիչը տանը չի եղել: Նրա խոսքերով՝ ջրաչափական սարքերի տվյալները յուրաքանչյուր ամիս գրանցվում է սահող գրաֆիկի տեսքով՝ ընկերության աշխատակիցների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել