Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ լավ, ոչ վատ, բավարար՝ եթե կարճ ասեմ»

Հուլիս 11,2009 00:00

\"\"Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն այսպես գնահատեց մարդու իրավունքների վիճակը մեր երկրում:

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային կապերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանից «Առավոտը» ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում է, թե ըստ նրա՝ ի՞նչ վիճակում են մարդու իրավունքները մեր հանրապետությունում, արդյոք ՀՀ իշխանությունները հարգո՞ւմ են այդ իրավունքները, եւ եթե չեն հարգում, մարդու իրավունքների խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը զբաղվո՞ւմ է մարդկանց իրավունքները պաշտպանելով: Ի պատասխան մեր հարցի՝ պաշտպանվա՞ծ են մարդու իրավունքները մեր երկրում, պարոն Պետրոսյանն ասաց. «Մարդու իրավունքները ոչ լավ են, ոչ վատ, բավարար են՝ եթե կարճ ասեմ»:

Պարոն Ռաֆիկ Պետրոսյանին հարցրինք նաեւ, թե որպես հանձնաժողովի փոխնախագահ՝ ինքը մտադի՞ր է զբաղվել երիտասարդ Տիգրան Առաքելյանի գործով, ում թռուցիկ բաժանելու համար ծեծել են, ապա տարել ոստիկանություն, բաց են թողել եւ դրանից երկու օր հետո դարձյալ կալանավորել են երկու ամսով՝ իրենից մի քանի անգամ չափերով հսկա ոստիկանին, իբր, դիմադրություն ցույց տալու համար։ Հարցին՝ նորմա՞լ է, որ փոքրամարմին տղային, իբր, դիմադրելու եւ թռուցիկ բաժանելու համար կալանում են երկու ամսով. «Եթե միայն դրա համար են արել, սա աննորմալ է, նորմալ չի, եթե ուրիշ արարք չի կատարել եւ միայն թռուցիկի եւ այլնի համար չի կարելի կալանել»:

Հանձնաժողովի փոխնախագահին այլ հարցեր եւս ուղղեցինք, որոնք ներկայացնում ենք առանց խմբագրման:

– Ձեր գործընկեր պատգամավորներից երկուսը համաներմամբ ազատ են արձակվել, մյուս երկուսի հարցերը դեռեւս որոշակիացված չեն. որպես մարդու իրավունքների հանձնաժողով՝ դուք զբաղվո՞ւմ եք ձեր գործընկերների հարցերով:

– Համաներումն ընդունելուց հետո մեր հանձնաժողովն այլեւս չի հավաքվել, որ իմանանք՝ ինչ կարծիք ենք մշակելու, բայց սեպտեմբերին անպայման կանդրադառնանք այդ հարցին, ինձ թվում է, որ մեկն էլ, որ հետախուզման տակ է, եթե գա (խոսքը Խաչատուր Սուքիասյանի մասին է- Մ. Ե.), ըստ երեւույթին, դատարանը հինգ տարուց ավելի չի նշանակի, եւ նա էլ կազատվի պատիժ կրելուց: Էն մեկի վերաբերյալ (խոսքը Սասուն Միքայելյանի մասին է, եւ մենք ուղղակի չէինք հասկանում, թե ինչու պարոն Պետրոսյանը իր գործընկերների անունները չէր տալիս- Մ. Ե.) արդեն քրեական օրենսգրքի եղած հոդվածները պետք է կիրառվեն, ըստ սահմանված կարգի՝ պատժի կեսը պիտի կրի եւ հետո ազատվի: Պատիժը հետագա կրելուց ազատվելու տարբեր ինստիտուտներ կան՝ անբուժելի հիվանդություն, ներում նախագահի կողմից, հնարավոր է որեւէ ձեւ կիրառել, եւ նա էլ ազատվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել