Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ԵՆ ՆՈՐ ՈՐԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ

Հուլիս 11,2009 00:00

«Հայաստանի հիմնական թերությունն ու անհաջողությունների գլխավոր պատճառն այն է, որ բազմակուսակցական համակարգը ոչ միայն քայքայվում է, այլեւ դեգրադացվում: Բայց քանի որ երկրում զարգացումները առաջին հերթին կախված են քաղաքական ուժերից, այստեղ է, որ մենք պետք է մեր խնդիրների պատասխանը որոնենք»,- «Թերթ» էլեկտրոնայինի տեղեկացմամբ, երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Վերջինս նաեւ ասել է. «Երկրին նոր որակի քաղաքական ուժեր են պետք։ Ցավոք սրտի, կուսակցությունները շատ հաճախ հրաժարվում են գաղափարներից՝ դարձնելով դրանք ձեւական միջոցներ կուսակցությունները ներկայացնելու համար»: Ըստ պարոն Թորոսյանի՝ «Կան կուսակցություններ, որոնք ներկայանում են որպես ազգային, ազգայնական, բայց շատ հաճախ ամենալուրջ հարցերում բոլորովին այլ դիրքորոշումներ ունեն»,- շարունակել է պատգամավորը եւ խնդրել, որ իր այդ ձեւակերպումների տակ փնտրեն կոնկրետ կուսակցությունների անուններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել