Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽԵՑ, ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑ

Հուլիս 11,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում ավարտվել է «Յոթի» գործից անջատված մասով ընթացող ՀՀՇ վարչության անդամ եւ Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը երեկ հրապարակել է ՀՀ ՔՕ 225-ի 1-ին մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ ամբաստանվողի դատավճիռն ու որոշել նրան մեղավոր ճանաչել ոչ թե այդ, այլ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:

Ըստ այդմ, Ոսկերչյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, եւ Գ. Ոսկերչյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել