Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է

Հուլիս 11,2009 00:00

\"\"

2008 թվականի նոյեմբերի 8-ին Երեւանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի օրը, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի նախաձեռնությամբ, Երեւանի՝ այն ժամանակ դեռ քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ինքը՝ համայնքի ղեկավարը, ծառատունկի շրջանակներում անվանական մի-մի եղեւնի էին տնկել թաղապետարանին հարող փոքրիկ զբոսայգում: Համայնքի բնակիչները երկու օր առաջ հայտնաբերել են, որ նախկին թաղապետի տնկած եղեւնին անհետացել է, ու դրանից մնացել է միայն ցուցանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել